Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պորոշենկոյի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինան չի լքի Սավչենկոյին

Պորոշենկոյի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինան չի լքի Սավչենկոյին

20:17 | 21.03.2016 | Մամուլ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցգոլկոն հայտարարել է, որ Ուկրաինան չի լքի իր քաղաքացի Նադեժդա Սավչենկոյին. այս մասին հայտնում է РИА «Новости». «Նադյան գիտի, որ մենք պայքարել ենք ու պայքարելու ենք: Մինսկի համաձայնագիրը հաստատել է, որ պետք է ազատ արձակեն իրեն... Մենք մերոնց չենք լքում», — հայտարարել է նա: Նշենք, որ Ցգոլկոն Ուկրաինայի պատվիրակության հետ այցելել է Ռոստովի մարզի Դոնեցկի դատարան, որտեղ այսօր տեղի է ունեցել Սավչենկոյի գործով դատական հերթական նիստը:

Տեղեկացնենք, որ Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси