Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քառյակը նորից նիստ է արել

Քառյակը նորից նիստ է արել

12:49 | 01.10.2014 | Քաղաքականություն

ԱԺ ԲՀԿ  խմբակցությունում տեղի է ունեցել  ոչիշխանական խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգություն» և ՀՅԴ–ի աշխատանքային հանդիպումը։ Ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին հայտնել է, որ «քառյակը» որոշում է կայացրել ԱԺ այսօրվա լիագումար նիստում դիմել խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությանը, որպեսզի ԱԺնախագահի մոտ անհապաղ խորհրդակցություն հրավիրվի, և քննարկվի «Շրջանառաության հարկի մասին» օրենքի հետ կապված հարցը։

«Եթե լուծումների շուրջ մենք հրատապ չգանք որոշակի համաձայնության՝ սկսած օրենքի ժամանակավոր կասեցումից մինչև նոր օրենքի քննարկում, ապա մենք նորից կօգտագործենք մեր զինանոցի մյուս գործիքներից մեկը և նորից ստորագրահավաք կիրականացնենք՝ հրատապ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով»,–նշել  է Մ. Մելքումյանը։

Նա առաջարկել է սպասել դեպքերի զարգացմանը, քանի որ կարծում է՝ քաղաքական մյուս ուժերն էլ արդեն ընկալել են, որ այդ խնդիրը լուծում կգտնի.

«Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և մենք հույսերով չենք խոսում, այլ հստակ քայլեր ենք ասում, և եթե մեր քայլերն ընկալվում են, համարժեք արձագանք է լինում, կառուցողական երկխոսություն է ակնկալվում, ուրեմն մենք պետք է առաջ գնանք։ Այսինքն, մենք խնդիրը չենք քաղաքականացնում և որևէ քաղաքական կամ կուսակցական դիվիդենտ շահելու խնդիր չունենք։ Պարզապես մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների խնդիրն ենք լուծում։ Հենց հիմա մեզ զանգահարեցին, որ Գյումրիում նորից մեծ հանրահավաք է, խանութները փակվել են»,–ավելացրել է Մ. Մելքումյանը։

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրինագիծն ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Արթուր Կարապետյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси