Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ո՞վ է հրահանգել լքել «խրամատը»

Ո՞վ է հրահանգել լքել «խրամատը»

10:30 | 01.10.2014 | Քաղաքականություն

Դեռեւս 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում որպես խառատ աշխատանքային գործունեությունը սկսած, բանասիրական ֆակուլտետն ավարտած Սերժ Սարգսյանն Ազգային ժողովն ուրիշ ոչնչի հետ համեմատել չկարողացավ, բացի «խրամատից»: Ինչպես հայտնի է ԱԺ 6-րդ նստաշրջանին ընդառաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստերից մեկում հայտարարել էր, որ բոլորը մեկ մարդու պես պետք է ներկայանան ԱԺ նիստերին, քանի որ «ԱԺ- ն այն խրամատն է», որտեղ նրանք կռվելու են գնում, իսկ բացակայողներին՝ Ս. Սարգսյանը համեմատել էր  այն զինվորների հետ, ովքեր թողնում են խրամատը: «Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորն ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի», հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Երեկ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստը ինչպես հայտնի է տեղի չունեցավ: Տեղի չունեցավ մեկ պարզ պատճառով՝ քվորում չկար, որովհետեւ Հանրապետականները լքել էին «խրամատը»: Այս ամենն ուշագրավ է այն տեսանկյունից, թե ՀՀԿ-ականները սեփական նախաձեռնությամբ են լքել նիստերի դահլիճը, թե Սերժ Սարգսյանի հրամանով: Ակնհայտ է, երկու դեպքում էլ թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ նրանց կուսակցական ղեկավարը մեղմ ասած անհարմար դրության մեջ են հայտնվում: Մի դեպքում նշանակում է, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն հարգում իրենց ղեկավարի հորդորը, մյուս դեպքում՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը զրոյի արժեք ունի:

«Խրամատում» գտնվող ՀՀԿ-ականները եւ Ս. Սարգսյանը դատարկ օդ կրակողներ են: Սա էլ ունի իր բացատրությունը՝ հանրապետական խմբակցության շատ պատգամավորներ պարզապես բանակում չեն ծառայել:

Մհեր Խաչատրյան

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси