Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուրիխանյանը՝ իշխանական քարոզչամեքենայի կացնի եւ ուրագի մասին

Ուրիխանյանը՝ իշխանական քարոզչամեքենայի կացնի եւ ուրագի մասին

17:39 | 15.03.2016 | Քաղաքականություն

«Իշխանական քարոզչամեքենան հիմնականում բաղկացած է երկու տարրից: Առաջինը՝ պետական եւ սեփական, նրանց պատկանող այն տեղեկատվություն տարածող լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են ամեն ինչ այնպես, ինչպես պետք է իշխանությանը եւ երկրորդ տարր՝, որոնք  կարծես թե ընդդիմադիր եւ քննադատական ոճի մեջ եւս ներկայացնում են այն ինչ պետք է իրենց»: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա խոսքով իր ելույթն ուղղված է հատուկ նրանց, ովքեր իրեն, եւ իր համախոհ գործընկերներին, փողոցում, առանձին հանդիպումներում հարցադրում են անում. «Էս ի՞նչ է պասիվանում է Տիգրան Ուրիխանյանը: Էս ի՞նչ է Ալյանս կուսակցությունն այլեւս այդքան էլ ակտիվ չի գործում: Ոչ, հատուկ հայտարարությունների այս  ժամն ու այս առիթը օգտագործում եմ հերթական անգամ հնչեցնելու համար հետեւյալը: Իշխանական քարոզչամեքենան դեռեւս ձեռքից չի գցել այն կացինն ու ուրագը, որով այդ կացնային, եւ ուրագային մեթոդով շարունակում է տեղեկատվության  տարածումը»:

Ուրիխանյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ կուսակցության պաշտոնական կայքից: Այդ կերպ ըստ պատգամավորի  նրանք հնարավորություն կունենան տեղեկանալ, թե ինչ գործունեություն է ծավալում կուսակցությունը, մասնակցելու է արդյո՞ք ՏԻՄ ընտրություններին, որ քաղաքներում, եւ այլն:

Xnews.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси