Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանը շարունակում է Սիրիայում ռմբակոծել ահաբեկիչներին

Ռուսաստանը շարունակում է Սիրիայում ռմբակոծել ահաբեկիչներին

17:04 | 15.03.2016 | Մամուլ

Սիրիայում գտնվող ռուսական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին ու օբյեկտներին: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, հայտնում է TASS-ը:

«Գրանցվել են որոշակի դրական արդյունքներ: Ստեղծվել է իրական շանս՝ վերջ տալ բազմամյա հակամարտությանն ու բռնությանը, սակայն դեռ վաղ է խոսել ահաբեկչության դեմ տարած հաղթանակի մասին: Ռուսական ավիախումբը խնդիր ունի, այն է՝ շարունակել հարվածները ահաբեկիչների օբյեկտներին»,- ասել է Պանկովը:

Նա հիշեցրել է, որ զինադադարը, որը գործում է Սիրիայում փետրվարի 27-ից, չի տարածվում ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ան-Նուսրա» ու մյուս ահաբեկչական խմբավորումների վրա:

Բացի այդ՝ Ռուսաստանը Սիրիայից դուրս չի բերի զենիթահրթիռային С-400 համակարգերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը: Բացի համակարգերից՝ բազայում կմնան նաև այն միջոցները, որոնք անհրաժեշտ են ծովից ու ցամաքից հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси