Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապօրինի գանձում տեղի չի ունեցե՞լ. Պատգամավորները` ԱԱՀ-ի հետքերով

Ապօրինի գանձում տեղի չի ունեցե՞լ. Պատգամավորները` ԱԱՀ-ի հետքերով

13:12 | 15.03.2016 | Հասարակություն

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ  Կառավարության կողմից ներկայացված Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող ԱԱՀ-ի չեղարկումը: Ըստ նախագծի ԵԱՏՄ տարածքից մեքենաներ ներմուծելու դեպքում  ավելացված արժեքի 20 տոկոս հարկը կչեղարկվի:

Նախագծի հարակից զեկուցող Միքայել Մելքումյանը նշեց, որ  2014 թվականից սկսած 11 անգամ աճել է ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների թիվը: ԲՀԿ-ական պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար գանձվող գումարը 2014 թվականին կազմել է  44 միլիարդ դրամ:  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչու իշխանությունները միայն ռուսական կողմի հայտարարությունից հետո որոշեցին չեղարկել որոշումը: Մելքումյանը ի պատասխան ասաց, որ  հարցը շատ տեղին է և հավելեց, որ պետությունը բյուջեի շահը հաշվի առնելով չի սահմանափակել այդ դրույթը: 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ  հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ անդամակցելուց հետո, երբ գանձվել են այդ գումարները, ապօրինի գանձում տեղի չի ունեցել: Փաշինյանը  հարցրեց, թե գազ, նավթ ներկրելիս ավելացված արժեքի հարկը վճարելու ենք, թե՝ ոչ:

Միքայել Մելքումյանը ի  պատասխան ասաց, որ խոսքը վերաբերում է անձնական սպառման ապրանքին: «Մեկ քաղաքացին` մեկ ապրանք, քանի որ նա ավտոմեքենա բերում է ոչ թե բիզնես անելու կամ վերավաճառելու համար, այլ օգտագործման, սակայն ես անձամբ հակված եմ այդ թիվը ավելանա, սակայն գազի, նավթի և այլ խնդիրների ժամանակ ավելացված արժեքի մեխանիզմը գործում է»,- նշեց Մելքումյանը:

Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ դեռևս անցյալ տարի բյուջետային քննարկումների ժամանակ հարց բարձրացվեց, թե ինչո՞ւ են ԵՏՄ երկրներից Հայաստան բերվող որոշ ապրանքներ հարկվում ԱԱՀ-ով:

 «Ես միշտ բարձրացրել եմ այս հարցը, վերջին անգամ փետրվարի 2-ի հայտարարությունների ժամանակ, Վալովայան դրանից 10 օր հետո է եկել Հայաստան: Այս բանաձևը, որին ես կողմ կքվեարկեմ, ունի մեկ թերություն՝ ելնում է այս տրամաբանությունից՝ մի հատ մեքենա ես բերում, այդ մի մեքենայի վրա ԱԱՀ չեն գանձում: Իսկ եթե երեքն են բերում, չորսը, հինգը… Ես կողմ կքվեարկեմ, որ մենք ստոպ չտանք էս ապօրինի բանին, որը կատարվում էր: Լավ կլիներ ինձ հրավիրեիք, որ սա գրում էինք, էն ժամանակ ավելի գրագետ կձևակերպեինք: Եթե մենք գրում ենք մի մեքենային ենք տալիս, տակը մի տողով պիտի գրենք՝ մեկ մեքենան ճանաչում ենք ապրանքային միավոր: Կհամաձայնեք, պիտի շտկեք, որ էս սխալը չլինի: Մեքենաների համար եթե ապրանքային միավորը գրված չէ, ուրեմն ես իրավունք ունեմ մեկն էլ բերեմ, երկուսն էլ, երեքն էլ»,- ասաց նա: 

Փայլակ Ֆահրադյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси