Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր Կանանց միջազգային օրն է

Այսօր Կանանց միջազգային օրն է

10:20 | 08.03.2016 | Հասարակություն

Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը կամ Կանանց համաշխարհային օրը: Տոնը համարվում է գարնան, կանացի գեղեցկության, նրբության, հոգևոր իմաստության և կանանց նկատմամբ ուշադրության օր՝ անկախ նրանց կարգավիճակից ու տարիքից:

Տոնը նշվում է ՄԱԿ-ի կողմից, իսկ Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Ուկրաինայում այն համարվում է ազգային տոն:

Կանանց օրը տոնելու գաղափարն առաջարկել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց խմբի առաջնորդ Կլարա Ցետկինը՝ 1910-ին, Կոպենհագենում, Աշխատող կանանց երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ: Ցետկինը այս տոնի նպատակն է համարել կանանց պայքարը իրենց իրավունքների համար:

Օրը պաշտոնական կարգավիճակ է ձեռք բերել ՄԱԿ-ի որոշմամբ՝ 1975-ին:

Xnews.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին, ցանկանում հայ կանանց եւ մայրերին առողջություն, երջանկություն եւ անսահման սեր:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси