Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմեն Մուրադյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ը

Արմեն Մուրադյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ը

20:30 | 07.03.2016 | Հասարակություն

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ: Թող գարնանային այս գեղեցիկ տոները ևս մեկ անգամ ընդգծեն Ձեր կարևոր դերը տարբեր ոլորտներում և առանձնահատուկ` առողջապահական համակարգում: Մի համակարգ, որտեղ կարեկցանքի, բարության, հուսալիության և իհարկե մարդկային ջերմության առկայությունը պայմանավորված է ձեր ներկայությամբ: Իմ երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերն եմ ուղղում նաև առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բոլոր կանանց՝ բժիշկներին, բուժքույրերին և կրտսեր բուժանձնակազմին: Տարեսկզբին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման, ինչպես նաև շատ այլ առողջապահական մարտահրավերների հաղթահարման գործում մեծ հարգանքի է արժանի Ձեր ամենօրյա նվիրական, քրտնաջան և անձնուրաց աշխատանքը: Վստահ եմ, այսօր ևս շատ կին բուժաշխատողներ տոնական օրը կանցկացնեն հիվանդանոցներում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում, հիվանդի կողքին: Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը: Թող ձեր ընտանիքներում միշտ իշխի փոխըմբռնումն ու ջերմությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն:

Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси