Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ

10:04 | 05.03.2016 | Մամուլ

Հանրապետության տարածքում`

Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, 7-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 5-6-ը ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

 Օդի ջերմաստիճանը 6-7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Երևանում այսօր օդի ջերմաստիճանը ժամը 09.30-ի դրությամբ +8 աստիճան է։

Երևանի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 • Օդի առավելագույն ջերմաստիճան՝  22.50C (2004 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -25.20C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  3.40C
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси