Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել

23:41 | 04.03.2016 | Մամուլ

ՌԴ և ԱՄՆ արտաքին հարցերով գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները շուտափույթ սկսելուն:

 Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զրուցակիցները կողմ են արտահայտվել բանակցությունների հնարավորինս շուտ սկսելուն, որոնք արդյունքում իրենք սիրիացիները պետք է որոշեն իրենց երկրի ապագան:


Կողմերը հաստատել են նաև իրենց նախագահների կողմիս հավանության արժանացած հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը Սիրիայում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси