Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

12:20 | 29.09.2014 | Հասարակություն

Նախորդ շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ կառավարության շենքի դիմաց իրենց դժգոհությունը հայտնած տարբեր տոնավաճառների աշխատողները այսօր առավոտից Ազգային ժողովի դիմաց են հավաքվել և պահանջում են օրենքը հետ կանչել, քննարկել իրենց պահանջները և հետո միայն օրենքն ուժի մեջ մտնի:


Ակցիայի մասնակիցները այս պահին տեղափոխվել են խորհրդարանի Դ.Դեմիրճյանի փողոցի կողմի մուտքի մոտ, որտեղից ԱԺ են մուտք գործում պատգամավորները:


Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտադրություն չունեն միանալու որևէ քաղաքական ուժի, քանի որ իրենց համար կարևոր է՝ հարցը լուծում ստանա, հակառակ դեպքում սպառնում են ներկայիս գործադուլը վերածել նստացույցի, անգամ հացադուլի:

Նշենք, որ այսօր բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ այսօրվա ակցիային չեն մասնակցում Մալաթիա տոնավաճառի, «Ոսկու շուկայի» աշխատողները, քանի որ նրանց վախեցրել են տոնավաճառների սեփականատերերը:

Հավելենք, որ առեւտրականների հետ հանդիպելու նպատակով խորհրդարանի շեքից դուրս են եկել ԱԺ ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ովքեր վստահեցրել են, որ խնդիրը կքննարկեն եւ լուծումներ կառաջարկեն:

Արթուր Կարապետյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси