Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որոշ սուպերմարկետներում անգամ «գանտելի» քաշն է պակաս

Որոշ սուպերմարկետներում անգամ «գանտելի» քաշն է պակաս

12:16 | 27.02.2016 | Մամուլ

Հոգեբան Սամվել Խուդոյանը և «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  անդրադարձան սուպերմարկետինգի փոքրիկ բիզնես մեքենայություններին, որոնք կիրառվում են հատկապես սուպերմարկետներում:

 Սամվել Խուդոյանն ասաց, թե  սուպերմարկետներում հաճախ ապրանքը թերակշռում են, այսինքն՝ շատ ապրանքներ վերակշռելուց տեսնում ես՝ հինգ-տասը գրամ պակաս է:

 «Դա ակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում անում են: Դեղորայքը մեզ մոտ սարսափելի թանկ է, որը գալիս է մոնոպոլիայից»,-ասաց նա:

 Արմեն Պողոսյանը զավեշտալի օրինակ բերեց, երբ իր ընկերներից մեկը գնել էր «գանտել» և անգամ դրա իրական քաշը պակաս էր եղել: «Ինձ համար միանշանակ է, որ առավել լավ որակ կամ սպասարկում տալիս են սուպերմարկետները, տոնավաճառներից մեզ մոտ լացելով  են գալիս են, սակայն սուպերմարկետներում ևս կան մեքենայություններ»,-ասաց նա։

 Արմեն Պողոսյանը նաև նշեց, որ երբ մարդ կասկածում է հաշվարկի վրա, պետք է հնարավորություն ունենա սուպերմարկետի այլ դրամարկղի մոտ էլ ապրանքը նորից հաշվելու:

«Լուծումը պետական և հասարակական հատվածի համագործակցության մեջ է, ձևական համագործակցությունը մեզ պետք չէ»,- ասաց նա:

 Սիլվա Մանուկյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси