Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

09:59 | 27.02.2016 | Մամուլ

Հանրապետության տարածքում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-2-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին սպասվում է անձրև: Երևանում ժամը 09։00-ի դրությամբ +3 աստիճան է։

Երևանի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 • Օդի առավելագույն ջերմաստիճան՝          17.00C (1986 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝             -20.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          1.50C
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси