Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

12:13 | 26.02.2016 | Մամուլ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ կապված Եմենում վերջինիս վարած օպերացիայի հետ, հայտնում է Euronews-ը:

Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի նստաշրջանում:

Նշենք, որ Եվրախորհրդարանի բանաձևը չունի օրենսդրական ուժ ու կրում է բացառապես խորհրդատվական բնույթ: Սաուդյան Արաբիան զենքի առաջատար գնորդ է Գերմանիայից, Մեծ Բրիտանիանից, Բելգիայից ու Ֆրանսիայից:
Անցած տարի Մեծ Բրիտանիան սաուդցիների հետ կնքել է ավելի քան 3 մլրդ եվրոյի զենքի մատակարարման պայմանագրեր:

ՄԱԿ-ի տեղեկություններով՝ Եմենում ռազմական օպերացիան սկսելուց ի վեր զոհվել է ավելի քան 6 հազար մարդ, նրանց կեսը՝ խաղաղ բնակիչներ:
Եմենում սովի է մատնված ավելի քան 14 մլն մարդ՝ երկրի բնակչության կեսը: 2 մլն երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси