Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դիարբեքիրում քրդերը թուրք զինվորականի են սպանել. կան նաեւ վիրավորներ

Դիարբեքիրում քրդերը թուրք զինվորականի են սպանել. կան նաեւ վիրավորներ

16:50 | 17.02.2016 | Մամուլ

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գործողությունների ժամանակ թուրք զինվորական է սպանվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սուրի շրջանում քրդերի դեմ գործողությունների ընթացքում երեք թուրք զինվորականներ են վիրավորվել, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Դիարբեքիրի պատմական Սուրի շրջանում 2015-ի դեկտեմբերի 2-ից փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, որի ընթացքում շրջանն ավերակների է վերածվել թուրքական անվտանգության ուժերի գործողությունների հետեւանքով։

Սուրում է գտնվում նաեւ Արեւմտյան Հայաստանում միակ գործող հայկական եկեղեցին՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, որը մի քանի տարի առաջ էր վերանորոգվել ու վերաբացվել։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси