Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նեմցովի սպանության վայրից կրկին հեռացրել են նրա անվան հուշատախտակը

Նեմցովի սպանության վայրից կրկին հեռացրել են նրա անվան հուշատախտակը

15:33 | 17.02.2016 | Մամուլ

Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկու կամուրջից, որի վրա նախորդ տարվա փետրվարին սպանել էին ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին, 4-րդ անգամ հեռացրել են նրան նվիրված հուշատախտակը. այս մասին հայտնել է «ОВД-Инфо»-ն: Մինչ այդ ձերբակալվել են կամուրջի վրա հերթապահություն իրականացնող Սերգեյ Կոլեսնիկովը և Կարինե Կոխվաևան: Վերջինս խոսքով՝ ձերբակալման պատճառը հորինված վիճաբանությունն է, որում մեղադրել են իրեն և Կոլեսնիկովին:

Ձերբակալումից 1 ժամ անց երկուսն էլ ազատ են արձակվել: Այդ ընթացքում կամուրջից հեռացվել են բոլոր ծաղիկները և Նեմցովի լուսանկարները: Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել էին փետրվարի 28-ին` Մոսկվայի կենտրոնում, երբ նա իր ընկերուհու հետ զբոսնում էր կամուրջով: Քաղաքական գործչի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։

Հետաքննության վերջնական եզրակացության համաձայն՝ նրան սպանել են «Charlie Hebdo» երիգական ամսագրի վրա իրականացված հարձակումը քննադատելու համար: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси