Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեկ օրում բացահայտվել է գողության 15 դեպք

Մեկ օրում բացահայտվել է գողության 15 դեպք

20:09 | 09.02.2016 | Մամուլ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը: 

Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 5, կողոպուտի` 2, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու եւ խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 2, մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси