Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատագույն փուլում են. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատագույն փուլում են. Պեսկով

16:42 | 09.02.2016 | Մամուլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատագույն փուլում են. այս մասին հայտնել է ТАСС-ը: «Մեր երկրների միջև հարաբերությունները ներկայումս վատագույն փուլում են գտնվում: Վերջին տասնամյակների ընթացքում նման լարված վիճակ չի եղել: Մենք ցավում ենք այն իրավիճակի համար, սակայն ևս մեկ անգամ նշում ենք, որ մենք չենք իրադարձությունների նման զարգացման մեղավորները»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական ներողություն է ակնկալում Су-24 ռազմական ինքնաթիռի կործանման համար, ինչպես նաև պահանջում է պատժել մեղավորներին ու փոխհատուցել վնասը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси