Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՌԴ-ում հրաձգության հետևանքով հայ գործարարներ են սպանվել

ՌԴ-ում հրաձգության հետևանքով հայ գործարարներ են սպանվել

11:03 | 03.02.2016 | Մամուլ

ՌԴ Լենինգրադի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել փոխհրաձգության փաստով, որը տեղի է ունեցել Շլիսելբուրգ քաղաքի ավտոսպասարկման կետերից մեկում։

 Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, հրաձգության հետևանքով վիրավորվել է 5 մարդ, նրանցից երկուսը մահացել են։ Սպանվածներն ազգությամբ հայ գործարարներ են եղել։

 Այժմ հետախուզվում են կոնֆլիկտի մյուս մասնակիցները։

 Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 31-ին՝ տղամարդկանց երկու խմբերի միջև սկսված վիճաբանությունից հետո։

 «Կողմերից մեկը հրազեն է կիրառել, ինչի հետևանքով երկու տղամարդ մահացել է, երեքը բուժհաստատություններում են»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

 Շտապօգնության ծառայությունն ահազանգ ստանալուց 15 րոպե անց դեպքի վայրում է եղել։ Նրանց խոսքով՝ այն, ինչի ականատեսն են եղել, հոլիվուդյան ֆիլմի տեսարան է հիշեցրել, տասնյակ պարկուճներ, ատրճանակներ և երկու դի։

 «Սպանվածներից մեկը 1956 թվականին ծնված Հրայր Վարդանյանն է, մյուսը՝ 1971 թվականին ծնված Արմեն Խուրշուդյանը։ Հայտնի է, որ երկուսն էլ բիզնեսի հետ կապ ունեն և կոնֆլիկտի տարբեր կողմերում են եղել»,-պատմել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

 Վերակենդանացման բաժանմունքում մնում է 26-ամյա Վախթանգ Սարգսյանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси