Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այդ ուղղությամբ էլ պիտի շարժվեինք.... Չէ՝ black sabbath, Թոմի Այոմի, 7 տոկոսանոց աճ....

Այդ ուղղությամբ էլ պիտի շարժվեինք.... Չէ՝ black sabbath, Թոմի Այոմի, 7 տոկոսանոց աճ....

21:41 | 19.05.2013 | Facebook

Արմեն Դուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Հետո ինչ, որ black sabbath... Ով է այդ black sabbath... Մեր թաղում երեւի իրենց առաջին սկավառակը մեր տանն է եղել՝ հարեւանները ախպար էին, շատ լավ մարդիկ, Ամերիկայում բարեկամներ ունեին, այնտեղից ուղարկում էին... Էդ խումբը ընդամենը մի հատ կարգին երգ ունի, անունը չեմ էլ հիշում, էն որ Արմեն Հովհաննիսյան ՙ22:30՚ երաժշտական հաղորդման մեջ ամբողջ օրը ֆռռացնում էին... Կամ էդ Թոմի Այոմին ով է... ՙԲիթլզը՚ մնայուն բան է՝ որ երգի անունն ասեմ հետս միանգամից կերգեք, իսկ դրանք ովքեր են... Մեր խեղճ տղայի վրա էլ սաղացրին մի երգ, որը գռազ գամ որեւէ մեկը կյանքում չի կարող երգել՝ այնքան չհիշվող երգ է՝ ճիշտ ու ճիշտ մեր Արսեն Գրիգորյանի երգի թատրոնից դուրս եկած անդեմ ու չհիշվող երգերի պես... Էնպես որ միայն հնչեղ անուն կար՝ black sabbath, Թոմի Այոմի... Լրիվ մեր տնտեսական աճի պես, որ ամբողջ օրը բոլոր ամբիոններից հնչեցնում են՝ 7տոկոսանոց աճ, Եվրոպայում նման բան չկա, մեր կառավարության անխոնջ ջանքերի արդյունք... Իսկ տակը միայն մի բան է թաքնված՝ 35տոկոսանոց աղքատություն... Նույնն էլ այդ երգը... Մի հատ հիշվող, պարզունակ, ուրախ երաժշտություն վերցրեք, ոնց որ էն ջութակով բելառուս տղան էր արել մի քանի տարի առաջ... Կամ թեկուզ Սիրուշոյի ՙՔելե, քելե՚... Հո պատահական չի, որ այդ աղջիկը իր այդ պարզունակ երգով մինչեւ հիմա անմհասանելի չորրորդ տեղ նվաճեց... Այդ ուղղությամբ էլ պիտի շարժվեինք.... Չէ՝ black sabbath, Թոմի Այոմի, 7տոկոսանոց աճ....»

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси