Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

10:06 | 02.02.2016 | Մամուլ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը,  Գորիս-Սիսիան (15-րդ կմ), Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Տաշիր-Մեծավան և Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ տարածքից) ավտոճանապարհները:

Մարտունի-Վարդենիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Սպիտակ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси