Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիրիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Սիրիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

16:38 | 31.01.2016 | Մամուլ

Դամասկոսում Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, որի ընթացքում երկու պայթյուն է գրանցվել, զոհվել է առնվազն 10 մարդ, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանությունում եղած աղբյուրին:

«Ռումբերը պայթել են Սաիդա Զեյնաբի Կուու-աս-Սուդան հատվածում: Նախնական տվյալներով՝ զոհվել է 10-11 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հզոր պայթյուն է որոտացել կիրակի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Հաղորդվում էր, որ պայթուցիկ սարքը, որը գործի է դրել ահաբեկիչը, պայթել է Ալ-Սաիդա Զայնաբ թաղամասում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси