Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ջհանգիրյանը` ՄԻՊ դառնալու մասին

Ջհանգիրյանը` ՄԻՊ դառնալու մասին

13:34 | 29.01.2016 | Քաղաքականություն

«Իրականության մեջ գոյություն չունեցող որեւէ տեղեկատվություն ես չեմ մեկնաբանում»: Այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանեք մամուլում տեղ գտած այն հրապարակումները, համաձայն որի Հայաստանի հաջորդ օմբուցմենը դուք եք լինելու:

Նշենք, որ ըստ հրապարակումների Ջհանգիրյանին այդ պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, ում հետ Ջհանգիրյանը ըստ տեղեկությունների բավականին ջերմ հարաբերությունների մեջ է:

Xnews.am-ի հարցին, թե ինչպիսին է Ձեր հարաբերությունները Միքայել Մինասյանի հետ, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես բազմաթիվ մարդկանց հետ լավ հարաբերություններ ունեմ»:

Փայլակ Ֆահրադյան, Գոռ Հովհաննիսյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси