Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ո՞վ պետք է հարց տա կառավարությանը. քննարկումներ ԱԺ-ում

Ո՞վ պետք է հարց տա կառավարությանը. քննարկումներ ԱԺ-ում

12:12 | 29.01.2016 | Քաղաքականություն

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է նոր Սահմանադրությունից բխող փոփոխություններ կատարել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում: Այսօր,  ԱԺ պետաիրավական հարցերերի մշտական հանձնաժողովի նիստում Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց օրենսդիր մարմնի նիստում կառավարության հետ ամիսը մեկ անգամ անցկացվող հարց ու պատասխանի ինստիտուտը չհանել:

 Տիգրան Ուրիխանյանը համաձայնեց նաեւ  ընդդիմադիր պատգամավորների առաջարկի հետ՝ ավելացնելու հարցեր տալու համար սահմանված ժամանակը այնքան ժամանակ, մինչև բոլոր գրանցված պատգամավորները հնչեցնեն հարցադրումները: Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չհամաձայնեց Տիգրան Ուրիխանյանի առաջարկների հետ: «Այսքան ժամանակ իշխող մեծամասնությունից հարց տալու հնարավորություն մեր պատգամավորները չեն ստացել, որովհետև գործող կանոնակարգ օրենքով հարց տալու արտահերթ իրավունք է տրվում գրանցված ընդդիմադիր պատգամավորներին, եթե իհարկե իշխող մեծամասնության պատգամավորները հարցը գրավոր չեն ձևակերպել: Ստացվում է, որ իշխող ներկայացուցիչները նման հնարավորություն չեն ունենա, իսկ դուք հենց այդպես էլ ուզում եք, մենք սա հասկացել ենք»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանն էլ հարցրեց՝ ինչո՞ւ համաձայն չեք, որ ավելացվի հարց ու պատասխանի ժամանակը: ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ հարցը քննարկելի է, ուստի հորդորեց հետաձգել օրինագիծը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ անդրադարձավ Գագիկ Մելիքյանի մտքին, թե իշխող ուժի ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվում հարց տալ կառավարությանը: «Ժողովուրդ ջան, պետք է ազնիվ լինենք, ասենք, որ իշպող ուժը պետք է զրկված լինի հարց տալու հնարավորությունից, որովհետւ իր կառավարությունն, է իր նախարարն է, իրենք հանդիպում են նրանց հետ կուսակցական ժողովներում, խնդիր չունեն նախարարների հետ հանդիպելու, զանգելու: Հարցեր տալու ինստիտուտը, կառավարության հարցերով դիմելու ինստիտուտը ընդդիմության համար պետք է լինի, ոչ իշխանական ուժերի համար: Այլապես, եթե դուք ձեր կառավարության հարցեր եք տալիս, դա նմանվում է նախորոք գրված սցենարի»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

Ի պատասխան Գագիկ Մելիքյանն էլ նշեց, թե միշտ չէ, որ իշխանության թևի պատգմավորները հնարավորություն են ունենում հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ: «Ընդդիմադիր թեևի պատգամավորները ավելի հաճախ են հանդիպում նախարարների հետ, քան իշխող թևի պատգամավոները»,- ասաց Մելիքյանը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նկատեց, թե ընդդիմադիրները հաճախ հարց տալու իրավունքը օգտագործում են շոուների համար: «Ընդդիմադիրներ կան, սա անում են շոուի համար,եւ  ամենալավ շոու ծրագիրը գլուխը պատովն է տվել»:

Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը որոշեց հետաձգել հարցի քննարկումը: Նախագծի հեղինակը չառարկեց:

Փայլակ Ֆահրադյան, Գոռ Հովհաննիսյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси