Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրական հերոսներն ու հակահերոսները

Իրական հերոսներն ու հակահերոսները

14:15 | 28.01.2016 | Քաղաքականություն

Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր մարդաշատ էր: Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ պանթեոն էին ժամանել երկրի բարձրաստիճան ղեկավարները:

Մինչ կժամաներ Սերժ Սարգսյանը կառավարության եւ նրան առընթեր մարմինների ղեկավարները կեղծ ժպիտներով բարեւցին միմյանց, ձեռք սեղմեցին եւ շարք կանգնեցին, սպասելու համար իրենց գերագույն գլխավոր հրամանատարին: Սերժ Սարգսյանից առաջ եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ալեքսանյանն առհասարակ Եռաբլուրում «կռված» տղա է: Նա է բոլոր առիթներով Եռաբլուրի մուտքի մոտ դիմավորում Սարգսյանին, գլուխ խոնարհում, եւ ուղեկցում:

Այսօրն էլ բացառություն չէր: Սերժ Սարգսյանի ժամանումից առաջ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսը կցկտուր բառեր արտաբերեցին, մեծ դժվարությամբ շնորհավորելով հայոց բանակի կազմավորման առթիվ: Մի քանիսն էլ ընդհանրապես չխոեցին: Նրանց թվում էր ԱԺ նախագահի աթոռին հայտնված Գալուստ Սահակյանը, Արտաքին գործերի նախարար Նալբանդյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք միաբերան ասում էին, թե այսօր այդ օրը չէ:

Իսկ, ի՞նչ օր է այսօր տղերք: Իսկապես, որ այսօրը  ձեզ համար, ձեզանից շատերի համար խորթ է: Դուք բանակում չեք ծառայել, բայց այսօր մեդալներ ու կոչումներ ունեք: Դուք կռված տղաների արյան գնով հարստացել եք, բայց անտեսում եք այդ տղաների ծնողներին, հարազատներին:

Հերոսի, հերոսանալու  մասին ձեր պատկերացումները ուրիշ են: Աշխատասենյակի տաքուկ կաբինետից այն կողմ դուք չեք եղել, դուք անգամ ծանոթ չեք շնորհավարական այն ուղերձին, որը ձեր անունից տարածում են: Ովքե՞ր եք դուք, տղերք: Հարցի պատասխանը ստացեք գոնե մեկ անգամ դուրս գալով փողոց, զրուցելով մարդկանց հետ:

Այսօր Հայոց բանակի կազմավորման առթիվ շնորհավորական խոսքերի պակաս չի լինի: Արդյո՞ք հայ զինվորը, ով այս պահին կանգնած է սահմանին կարիք ունի, ասենք Գալուստ Սահակյանի, կամ Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձին: Նա իր թիկունքում ցանկանում է տեսնել իրեն պաշտպանող պետական այրերի: Զինվորի համար միշտ մեկ իրական աղոթող կա, դա իր մայրն է:

Շնորհավոր տոնդ Հայ զինվոր:

Փայլակ Ֆահրադյան

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси