Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գարեգին Բ-ն՝ HSBC-ում պահվող իր 1.1 միլիոն դոլարի մասին

Գարեգին Բ-ն՝ HSBC-ում պահվող իր 1.1 միլիոն դոլարի մասին

13:01 | 28.01.2016 | Հասարակություն

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չի կարծում, որ հոգեւոր առաջնորդներն ապրում են ցոփ ու շվայտ կյանքով: Այս մասին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ կաթողիկոսը:

«Համամիտ չենք այն գնահատականին, որ առաջնորդները ցոփ ու շվայտով կյանքով են ապրում»,-  ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ նշելով. «Կարծում ենք՝ դա ավելի շատ շահարկվում է, քան իրականության հետ որեւէ առնչություն ունի»:

Հարցին, թե իր անունն էլ է կապվում բիզնեսների հետ, իր անունը նաև հայտնաբերվել է HSBC բանկի գաղտնազերծված հաշվեհամարների ցանկում, կաթողիկոսը պատասխանեց. «Եղել է մի գումար, որը նվիրատվություն է եղել բարերարի կողմից երջանկահիշատակ մեր նախորդին: Նախորդի վախճանից հետո այդ հաշիվը փոխարկվել է մեր անվամբ»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси