Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԴԱԻՇ-ը հրապարակել է «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները

ԴԱԻՇ-ը հրապարակել է «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները

17:53 | 27.01.2016 | Մամուլ

ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են Մուհամմեդ Էմվազիի՝ «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները, գրում է Independent-ը:

Լուսանկարները հայտնվել են ԴԱԻՇ-ին պատկանող ամսագրում:
Լուսանկարներում Էմվազին մորուքով է ու բանդանայով: Նա կրում է զինվորական համազգեստ ու զինված է «Կալաշնիկով» ինքնաձիգով: Նրա հետևում զինվորական բեռնատարներ են:

Նշենք, որ ավելի վաղ ԴԱԻՇ կազմակերպությունը հաստատել էր «Ջիհադի Ջոն» անունով հայտնի իր զինյալի սպանության լուրը:

Զինյալը սպանվել էր Սիրիայի Ռաքքա քաղաքում ավիահարվածի հետևանքով: Նրա ոչնչացման մասին 2015թ. նոյեմբերին հայտնել էր Պենտագոնը:

Բրիտանացի ջիհադիստը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսին մահապատժի ենթարկեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси