Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դամասկոսի արվարձանների խաղաղ բնակիչները վերադառնում են իրենց տները

Դամասկոսի արվարձանների խաղաղ բնակիչները վերադառնում են իրենց տները

11:45 | 21.01.2016 | Մամուլ

Դամասկոսի հարավարևելյան մասում գտնվող արվարձանների՝ Յարմուտ, Կադան ու Խաջար-Ասուատ շրջանների խաղաղ բնակիչները զինյալների տարհանումից հետո վերադառնում են իրենց տները:

Դա հնարավոր է դարձել շրջանից ԴԱԻՇ-ի ու «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների առաջին խմբաքանակի (շուրջ 1000 մարդ) հեռացումից հետո: Այս մասին հայտնում է Սիրիայում LifeNews-ի հատուկ թղթակիցը:

Ընդհանուր՝ պլանավորվում է տարհանել գրեթե 5 հազար մարդու, հիմնականում ծագումով ոչ սիրիացիներին:
Համաձայնագրի պայմաններից մեկն այն է, որ զինյալները պետք է տեսնեն իրենց տարհանվող «եղբայրներին» ողջ-առողջ: Զինյալների վերջնական երթուղին ԴԱԻՇ-ի մայրաքաղաք Ռաքքան է:
Տարհաման պարտադիր պայման է զենքերի հանձնումը Սիրիայի կառավարական բանակին՝ հաշտության ազգային կոմիտեին ու խոշոր տրամաչափի զենքի ոչնչացումը:

Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ներխուժել էին այդ շրջաններ, որը ավելի վաղ գտնվում էր «Ան-Նուսրայի» վերահսկողության ներքո, 2014 թվականին ու պայքարում էին «Սիրիայի ազատ բանակի» դեմ, որն այդ հատվածում ժամանակավոր զինադադար էր կնքել Ասադի հետ:

Գործարքի պատճառը ավելի քան 25 հազար խաղաղ բնակիչների փրկելու անհրաժեշտությունն էր, որ գտնվում էին զինյալների գրաված տարածքներում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси