Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
9-ը տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը

9-ը տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը

15:26 | 19.01.2016 | Մամուլ

Այսօր Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցն է: Այդ կապակցությամբ Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենալու նրա հիշատակին նվիրված միջոցառումներ:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը` 17-ամյա Օգյուն Սամասթը, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանեց իր մեղքը, հեռանալուց գոչել էր «գյավու՛ր»:

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց. Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր:

Հրանտ Դինքն իր մասին մի առիթով ասել է. «Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։ Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։ Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси