Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պահանջում են Կոստանյանի ներկայությունը. Ավետիսյանների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Պահանջում են Կոստանյանի ներկայությունը. Ավետիսյանների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

12:52 | 16.01.2016 | Հասարակություն

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամները Գյումրու Կենտրոնական հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում , որի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Մենք հավաքվել էինք, այսօր այստեղ մտածելով, որ ռազմաբազայում տեղի ունեցող դատը կտեղափոխվի մեր դատարան: Ռազմաբազայում չկա պայմաններ, որպեսզի մենք միանգամից Պերմյակովի կողքը չնստենք, մենք ահավոր հոգեբանական սթրեսի մեջ ենք ընկնում»,- լրագրողների հետ զրույցում նստեց Ռիտա Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ խորհրդակցել են փաստաբանների հետ, ովքեր տեղյակ են պահել, որ դատարանը կարող է առանց իրենց ներկայության էլ շարունակել դատական նիստը: Սա Ավետիսյանների հարազատները անթույլատրելի են համարում, եւ հետեւաբար նշում են, որ մասնակցելու են դատական նիստին: Հարազատները պահանջում են, որ դատական պրոցեսը նորմալ կազմակերպվի: «Ինչքանով ճիշտ կեղնի ես չմասնակցեմ դատին, իրանք ինչխ ուզենան գործը փակեն, ըդիկ մեզի բոլորովին ձեռ չի տա: Մենք բոլորս կգնանք, փաստաբանները միջնորդություն կներկայացնեն»,- ասաց Ռիտա Պետրոսյանը: Հարազատները նշեցին, թե եթե դատական նիստը նորմալ չկազմակերպվի, ապա իրենք կբոկոտեն դատական նիստը:

Ասօրվա ակցիային նրանք հայտարարեցին, որ պահանջում են, որպեսզի դատական նիստերին ներկա լինի նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ Ավետիսյանների հարազատների նիստը նախագահող դատավորին իրենք չեն վստահում: «Պերմյակով երկրորդն է նստած»,- ասացին հարազատները:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ բողոքի ակցիան մարդաշատ չէր, ապա Ավետիսյանների հարազատները կարծում են, որ գյումրեցիներից շատերին պարզապես վախեցրել են, ենթարկել ճնշումների:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси