Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է

12:44 | 06.01.2016 | Մամուլ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կոտայքի մարզի Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արարատի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սիսիան քաղաքում առկա է բուք, իսկ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси