Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:03 | 02.01.2016 | Մամուլ

Հունվարի 2-ի՝ ժամը 13.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։ Փակ են Կապուտան-Հատիս, Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի միջհամայնքային ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի և Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ը:

Նշված ավոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով: ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси