Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին

23:29 | 31.12.2015 | Մամուլ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 17.000 դրամ, ID և բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, ով թիվ 67 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси