
Փարիզում չեղյալ է հայտարարվել ամանորյա տոնական շոուն և հրավառությունները
18:12 | 31.12.2015 | Մամուլ
Փարիզի իշխանությունները չեղյալ են հայտարարել հրավառությունները և կրճատել են տոնական միջոցառումները անվտանգության միջոցների ուժեղացման պատճառով;
Korrespondent-ի փոխանցմամբ՝ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն ասել է, որ որոշել են Նոր տարին զուսպ և համախմբված նշել;
Քաղաքապետն ասել է, որ զբոսաշրջիկները կարող են այցելել քաղաքի բոլոր հայտնի վայրերը, սակայն նախորդ տարիների նման տոնական շոույի ականատես չեն լինի։
Բացի այդ, սահմանափակվել է նաև ալկոհոլի վաճառքը։