Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարչախումբը փորձում է խափանել դեկտեմբերի 31-ի հավաքը. «Նոր Հայաստան»

Վարչախումբը փորձում է խափանել դեկտեմբերի 31-ի հավաքը. «Նոր Հայաստան»

13:11 | 29.12.2015 | Մամուլ

Նոր սահմանադրությունը կեղծ հանրաքվեով ընդունված համարելուց հետո վարչախումբը ձեռնամուխ է եղել այդ «սահմանադրությամբ» ամրագրված միակուսակցական համակարգը գործնականորեն ու վերջնականապես հաստատելու գործին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի եւ «Ընդդիմության միասնական շտաբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բնականաբար՝ ամեն այլընտրանք բացառող այդ համակարգի հաստատման ճանապարհի առաջին արգելքը դրա կանոններից դուրս գործելու ռազմավարություն որդեգրած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է, ուստի վարչախմբի առաջին քայլը դարձավ դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում Ճակատի նախաձեռնած այլընտրանքային ամանորյա հավաքի խափանումը:

Այդ նպատակով վարչախումբը կազմակերպել է հատուկ գործողություն, որի մեջ է ներգրավել ոչ միայն ոստիկանությանը, այլեւ Երեւանի քաղաքապետարանին, Մշակույթի նախարարությանը եւ Ալ. Սպենդիարյանին անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը:

Նախ՝ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես ակնհայտ է դարձել Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու վերաբերյալ հավաքի իրազեկման լրացման դիմումի քննարկման ընթացքում, հրահանգ է ստացել անհեթեթ պատճառաբանություններով խուսափելու տոնածառը որպես հավաքի ընթացքում օգտագործվող առարկա համարելու իր պարտականությունից, որպեսզի ոստիկանությանը հնարավորություն ընձեռնվի արգելելու տոնածառի տեղադրումը:

Այնուհետեւ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը, չարաշահելով մշակույթի օջախի անունից դիմելու հանգամանքը, հավաքի կազմակերպիչներին խնդրել է դեկտեմբերի 27-ին նախատեսված համերգի ընթացքում թատրոնի բոլոր դռները բացելու նպատակով մի քանի ժամ հանել դռներից մեկի վրա փակցված քարոզչական պաստառը: Հետագայում, երբ կազմակերպիչները փորձել են նորից կախել պաստառը, ոստիկանությունը ապօրինի կերպով բռնությամբ արգելել է նրանց փորձերը, ինչից հետո ակնհայտ է դարձել, որ թատրոնի տնօրինությունն այդ դավադիր գործողության մասնակից է:

Մինչդեռ Արցախյան շարժման ժամանակներից մինչ օրս ձեւավորված նախադեպի եւ համաչափության պահանջի իրավունքով թատրոնի պատին նույն տեղում պաստառ փակցնելը չի կարող որեւէ կերպ արգելվել:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարում է, որ այս ապօրինի գործողությունները չեն կարող խափանել Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ին անցկացվող ամանորյա հավաքը եւ մեր քաղաքացիները դրա շնորհիվ ինչպես տոնի, այնպես էլ քաղաքական հեռանկարի առումներով տեսնելու են կոմունիստական խորհրդանիշ հնգաթեւ կարմիր աստղերով զարդարված տոնածառերի եւ նրանց շուրջը խմբված կոռուցպիոն կերպարների այլընտրանքը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси