Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊՆ-ում ամփոփել են տարվա ընթացքում կատարված աշխատանքները

ՊՆ-ում ամփոփել են տարվա ընթացքում կատարված աշխատանքները

21:56 | 28.12.2015 | Մամուլ

Դեկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015թ. Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամկազմի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում զինանձնակազմի մարտական պատրաստականության ընդհանուր վիճակի, տարվա ընթացքում անցկացված հանկարծակի ստուգումների նախնական արդյունքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Նշյալ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների հրամանատարները: Խորհրդակցության ամփոփմանը պաշտպանության նախարարը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարակներ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси