Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բացահայտվել է Երևանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. հայտարարվել է հետախուզում

Բացահայտվել է Երևանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. հայտարարվել է հետախուզում

21:36 | 28.12.2015 | Մամուլ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացու նկատմամբ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 2015թ. դեկտեմբերի 23-ին քաղաքացի Գուսիկյանից ահազանգ էր ստացվել, որ Արտյոմ ներկայացած անձը հարձակում է գործել իր նկատմամբ՝ իր վարձակալած բնակարանում, բռնություն գործադրել, ապա հափշտակել դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակն ու դիմել փախուստի:

 Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարել)։

 

Քրեական գործով պարզվել է, որ տուժողը 2015թ.-ի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում ծանոթացել է մի տղամարդու հետ, ով ներկայացել է որպես Արտյոմ, ապա 2015թ.-ի դեկտեմբերի 23-ին` ժամը 24:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, հյուրընկալվել Գուսիկյանի վարձակալած բնակարանում՝ նրա իսկ հրավերով։

 

Նախնական քննության տվյալներով՝  հյուրընկալվելու ընթացքում տղամարդը, ավազակային հարձակմամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող կոնյակի շշով անսպասելի հարձակվել, հարվածել է Գուսիկյանի գլխին,  ապա շարունակել բռնության գործադրումը՝  ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև այլ առարկայով հարվածներ հասցրել դեմքին և ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և  հափշտակելով դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակը՝ դիմել փախուստի:

 Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ոմն Արտյոմի ինքնությունը և բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ տուժողի հետ ծանոթացած տղամարդն իրականում քաղաքացի Վ. Մանուկյանն է, ով տուժողի հետ ծանոթանալիս այլ անունով էր ներկայացել։

 Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել՝ Վ.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։

 Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси