Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջովին խզված չեն. Էրդողան

Ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջովին խզված չեն. Էրդողան

16:20 | 28.12.2015 | Մամուլ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը «Al-Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին, հայտարարել է, որ դրանք ամբողջովին խզված չեն. այս մասին հայտնել է TACC-ը:

«Մենք չենք ցանկանում, որպեսզի ռուս-թուրքական հարաբերությունները շարժվեն բացասական ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք հեռանալ դրանից և հարաբերություններ կառուցել դիվանագիտության շրջանակներում: Ես մշտապես ասում եմ, որ երկու երկրները չպետք է խզեն իրենց դիվանագիտական հարաբերությունները:»,- ասել է նա:

Էրդողանը նշել է նաև, որ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են տարբեր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, սննդամթերքը, երկկողմ առևտուրը և այլն։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси