Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խմելու ջրի ոլորտում 2015թվականի հաշվետվություն

Խմելու ջրի ոլորտում 2015թվականի հաշվետվություն

14:27 | 28.12.2015 | Մամուլ

Մեկնարկել է խմելու ջրի ոլորտում մեկ վարձակալի ընտրության գործընթացը

2015-ին մեկնարկել է խմելու ջրի ոլորտում մեկ վարձակալի ընտրության գործընթացը: <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի համաձայն նախաորակավորման հայտարարությունը դեկտեմբերի 15-ին տեղադրվել է Գնումների ազգային կենտրոնի և Ջրային տնտսության պետական կոմիտեի կայքերում, ինչպես նաև՝ եվրոպական մեկ կայքում: Նախաորակավորման հայտերի բացման օր է նշանակված 2016 թվականի հունվարի 21-ը, ժամը 10.30: Նախաորակավորման ընթացքում կազմվելու է մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող ընկերությունների կարճ ցուցակ, որոնց 2016 թ. մարտի սկզբին ուղարկվելու են մասնակցության հայտահրավերները (մրցութային փաթեթ): Նախատեսվում է մրցույթն ավարտել 2016 թ. մայիսին, պայմանագիրը հաղթող կազմակերպության հետ կնքել 2016թ. սեպտեմբերին, սեպտեմբեր- դեկտեմբերի 31 ժամանակահատվածում նոր վարձակալին հանձնել վարձակալության տրվող գույքը:
Նոր վարձակալն իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թ. հունվարի 1-ից:


Հայաստանի խմելու ջրի ոլորտի այլ բարեփոխումների մասին

Ջրամատակարարման ոլորտում բարեփոխումների շարունակության սկզբունքն ամրագրված է ՀՀ կառավարության 19.05.2014թ. <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N 511-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրում (2.2.8.2. կետ): 2014թ. հիմք են դրվել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում 2-րդ սերնդի բարեփոխումը:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության վերոհիշյալ ծրագրի համապատասխան պահանջներով և ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով, ընդունվել են ՀՀ կառավարության 14.08.2014թ. <<Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին>> N 883-Ն և <<Երևան Ջուր>>, <<Հայջրմուղկոյուղի>>, <<Լոռի-ջրմուղկոյուղի>>, <<Շիրակ-ջրմուղկոյուղի>> և <<Նոր Ակունք>> փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը սահմանելու մասին>> N 888-Ն որոշումները: Այդ որոշումներով սահմանվել են ՊՄԳ-ի զարգացմանն ուղղված ոլորտի բարեփոխումների կոնկրետ միջոցառումները, պատասխանատու մարմինները և ժամկետները: Սահմանվել է նաև, որ 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի (որպես միասնական գույքային համալիր) օգտագործման իրավունքը 2017թ. հունվարի 1-ից, վարձակալությամբ փոխանցվում է մեկ կառավարիչի` 15 տարի ժամկետով: Այս գործընթացները կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության 19.02.2015թ. N 140-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու վերաբերյալ ընդունվել է ՀՀ վարչապետի 27.04.2015թ. N309-Ն որոշումը:
2001–2015թթ. ժամանակահատվածում ՊՄԳ տվել է իր դրական արդյունքները: Ջրամատակարարման տևողությունը Երևան քաղաքում ավելացել է մոտ 3 անգամ և կազմում է օրական միջինը` 23 ժամ, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքում` ավելացել է մոտ 4 անգամ և կազմում է 17 ժամ: Կրճատվել են էլեկտրաէներգիաի ծախսը, աղբյուրներից վերցվող ջրաքանակը, ինչպես նաև կորուստները: Ապահովվում է ջրի որակը:
2015թ. ընթացքում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) <<Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր-լրացուցիչ ֆինանսավորում>> վարկային ծրագրի շրջանակներում հաստատվել են հետևյալ փաստաթղթերը` Արմավիրի ենթածրագրի I փաթեթի (Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ և Ֆերիկ համայնքներ), Տավուշի ենթածրագրի I փաթեթի (Նոյեմբերյան և Բերդավան համայնքներ) և III փաթեթի (Դիլիջան, Բագրատաշեն, Պտղավան և Զորական համայնքների): Այդ բնակավայրերում շինարարական աշխատանքները կիրականացվեն 2015-2016թթ. ընթացքում:
2015թ. III եռամսյակում ընդհանուր առմամբ կառուցվել է շուրջ 13,8 կմ ընդհանուր երկարությամբ ջրատար, շուրջ 56,2 կմ ընդհանուր երկարությամբ բաշխիչ ցանց, շուրջ 28 կմ ընդհանուր երկարությամբ տնային մուտքագիծ և տեղադրվել է 3261 հատ անհատական տնային ջրաչափական հոր:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության համատեղ ֆինանսավորմամբ <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր>> 2012 – 2016թթ. վարկային ծրագրի շրջանակներում՝ <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի կողմից 2015թ. III եռամսյակում 13 բնակավայրերում իրականացվել են ջրամատակարարմանն բարելավմանն ուղղված, այդ թվում` ընդհանուր առմամբ շուրջ 8,4 կմ երկարությամբ ջրատարի, շուրջ 5,0 կմ երկարությամբ կոյուղու կոլեկտորի, շուրջ 10,7 կմ ընդհանուր երկարությամբ բաշխիչ ցանցի, շուրջ 7,0 կմ ընդհանուր երկարությամբ տնային մուտքագծերի կառուցման և 1009 հատ անհատական ջրաչափական հորերի տեղադրման աշխատանքներ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման KfW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության համատեղ ֆինանսավորմամբ <<Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ III>> 2015 – 2018թթ վարկային ծրագրի շրջանակներում <<Հայջրմուղկոյուղի>>, <<Լոռի-ջրմուղկոյուղի>>, <<Նոր Ակունք>> ՓԲԸ–ների կողմից առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել՝ նշված ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերանորոգման և նորերով փոխարինման, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքների համար կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքներ: <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ–ի կողմից նախատեսվում է աշխատանքներ իրականացնել ՀՀ Վայոց Ձորի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Գեղարքունիքի մարզերի բնակավայրերում (ներդրումը՝ 20 մլն եվրոին համարժեք ՀՀ դրամ): <<Շիրակ-ջրմուղկոյուղի>> ՓԲԸ–ի կողմից նախատեսվում է աշխատանքներ իրականացնել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից գյուղերում, ինչպես նաև լրացուցիչ՝ 12 բնակավայրերում (ներդրումը՝ 20,76 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ): <<Նոր Ակունք>> ՓԲԸ–ի կողմից նախատեսվում է աշխատանքներ իրականացնել ընկերության սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերում (ներդրումը՝ 8,75 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ): Նշված աշխատանքների իրականացման համար ընդհանուր առմամբ նախատեսվում է կատարել 67,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Բացի վերը թվարկված ծրագրերից, նախապատրաստման կամ բանակցային փուլում են գտնվում.
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման KFW բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համատեղ ֆինանսավորմամբ <<Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ III>> վարկային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 73 մլն եվրոի ներդրում, որից 17,5 մլն եվրոն նախատեսվում է դրամաշնորհի ձևով:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության համատեղ ֆինանսավորմամբ <<Հայաստանի ջրայի ոլորտի>> ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 80 մլն եվրոյի ներդրում, որից 30 մլն եվրոի ներդրումը նախատեսվում է ՎԶԵԲ–ի կողմից, 30 մլն եվրոյի ներդրումը՝ ԵՆԲ–ի կողմից, 20 մլն եվրոյի ներդրումը՝ ԵՄ–ի կողմից՝ դրամաշնորհի ձևով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси