Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քարաթափում Արփի-Նորավանք -ճանապարհին

Քարաթափում Արփի-Նորավանք -ճանապարհին

10:52 | 28.12.2015 | Մամուլ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Արփի-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը թափվել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 112-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (թափվել են մանր քարեր մոտ 2 մ երկարությամբ եւ 0.5 մ լայնությամբ):

Հրշեջ-փրկարարները ոստիկանների հետ համատեղ մաքրել են ճանապարահատվածը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси