Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կրեմլում հերքել են, թե Խոդորկովսկու հետապնդումը քաղաքական աստառ ունի

Կրեմլում հերքել են, թե Խոդորկովսկու հետապնդումը քաղաքական աստառ ունի

22:25 | 24.12.2015 | Մամուլ

Կրեմլում հերքում են Միխայիլ Խոդորկովսկու հետապնդման քաղաքական շարժառիթները, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Խոդորկովսկու դեպքում «իսկական քրեական» կողմերի մասին է խոսքը, քանի որ նա կասկածվում է սպանություններ պատվիրելու համար:

 Նա ընդգծել է, թե Խոդորկովսկու գործով հետաքննությունը ոչ մի կապ չունի Վլադիմիր Պուտինի մտահոգությունների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ինքը՝ Խոդորկովսկին, դա բացատրել էր նրանով, որ Պուտինն ի դեմս իրեն տնտեսական և քաղաքական սպառնալիք է տեսնում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси