Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանիայում ադրբեջանցի ներգաղթյալը սպառնացել է սպանել ոստիկանին

Գերմանիայում ադրբեջանցի ներգաղթյալը սպառնացել է սպանել ոստիկանին

21:46 | 24.12.2015 | Մամուլ

Գերմանական Բադ Զալցունգեն քաղաքում ադրբեջանցի ներգաղթյալը սպառնացել է գնդակահարել ոստիկանին: 

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը` վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին, ներգաղթյալը զանգել է ոստիկանական բաժանմունք եւ սպառնացել է հերթապահին: Սպառնալիքներով զանգը ստացվել է դեկտեմբերի  23-ին:

Ոստիկանության պետ կոմիսար Մենդի Բրյուսը հայտնել է, թե զանգողն իր դժգոհությունն է հայտնել  ներգաղթի կանոնների խախտման համար իրեն ներկայացված   50 եվրո տուգանքից եւ ոստիկանից պահանջել է չեղյալ համարել այն: 

Լսելով, որ դա անհնար է, զանգողը սպառնացել է գնդակահարել որեւէ ոստիկանի: 

Դրանից հետո ուժեղացվել է ոստիկանության շենքի պաշտպանությունը: Մուտքի դռանը փակցրել են զանգողի լուսանկարը, որպեսզի աշխատակիցները կարողանան ճանաչել նրան: 

Ոստիկանությունը նաեւ հետաքննություն է սկսել ադրբեջանցի ներգաղթյալի վերաբերյալ: Փաստաթղթերում նշված հասցեով օպերատիվ-քննչական խումբ է ուղարկվել, սակայն նրան գտնել չի հաջողվել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси