Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աղցաններ, որոնք տարին մեկ են «թողարկվում».Ռուզաննա Ղազարյանն արդեն նամակ է գրել Ձմեռ պապին

Աղցաններ, որոնք տարին մեկ են «թողարկվում».Ռուզաննա Ղազարյանն արդեն նամակ է գրել Ձմեռ պապին

16:41 | 24.12.2015 | Մամուլ

Xnews.am-ի ամանորյա բլից- հարցազրույցը «Հայկական հետք» հաղորդաշարի հաղորդավարուհի Ռուզաննա Ղազարյանի հետ:

Ռուզաննա, Ձեր կարծիքով ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ մեր երկիրն անցնող տարում, եւ որոնք էի՞ն բացթողումները:

Փոքր երկրի՝ Հայաստանի մեծ հաջողությունները դեռ առջեւում են: Կարեւոր ձեռքբերում էր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության ընդունումը: Կառանձնացնեմ նաեւ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, որը նպաստեց երկրի ճանաչելիությանը:

Հաղորդման շրջանակներում դուք լինում եք տարբեր երկրներում, կպատմենք հատկապես, որ երկրի Ամանորն է տարբերվում:

Ես ավելի շատ լինում եմ այդ երկրների հայկական շրջաններում, տեսնում եմ աշխարհում ապրող այն հայերին, ովքեր ինքնության պահպանման համար անում են ամեն բան: Ի դեպ նրանց ամանորը իսկական հայկական է, տոնական ճաշացանկը հայկական խոհանոցի պասուց ուտելիքներով ի տարբերություն մեզ՝ բդային շիզոֆրենիա չկա:

Ռուզաննա, նկատում ե՞ք օտարամոլություն մեր տոներում, տեսակետներ կան, որ մենք հայերս եւս շեղվում ենք հայկական ավանդույթներից:

Մենք լինելով ավանդապաշտ, յուրաքանչյուր տոն ու ծիսակատարություն ձգտում ենք առավելագույնս պատճաշ անցկացնել: Ամանորն ու Սուրբ ծնունդն այն տոներից են, որոնց հայաստանաբնակ հայերը միշտ սիրով ու ջերմությամբ են սպասում:Բայց մի տեսակ շատ ենք շեղվում,ավելորդ ճոխություններին տեղ տալիս: Օտար տարրեր շատ կան մեր այս գեղեցիկ տոնի մեջ,բայց ժամանակն է հասկանալ, որ սեղանի ճոխությունն ու առատությունը դեռեւս տոնի զգացողություն չի, ավանդականի մեջ կա յուրահատուկ խորհուրդ: Սեղանի շուրջ հավաքվելն ու ողջագուրվելը հայերիս ավանդույթներից է, որը լրացվում է ազգային կերակրատեսակների, անուշեղենի և ընդեղենի առկայությամբ:

Իրականում մենք բոլորս էլ հոգու խորքում հավատում ենք հրաշքների, Ձեր կարծիքով հրաշքներ տեղի ունենում են, թե՞յուրաքանչյուր ոք, ինքը պետք է ձգտի հասնել իր երազանքների կատարմանը:

Կան հրաշքներ,ես հավատում եմ։ Հավատքով են կատարվում բոլոր բաները:

Ձմեռ պապին նամակ գրելու սովորույթը պահպանում ե՞ք:

Իհարկե ձմեռ պապին գրել եմ նամակ արդեն։ 3 նվիրական երազանք ունեմ:

Կա ուտեստ, որն անձամբ ե՞ք պատրաստում Ամանորին:

Իհարկե աղցաները իմ հեղինակային աշխատանքն է մեր ամանորի սեղանին, որն ի դեպ տարին մեկ անգամ է թողարկվում:

Լինելով լրատվական դաշտում, կուզենայի՞ք որ Ձմեռ պապը եւս մեր ոլորտից լիներ:

Այոոո։ Խեխճից այնքան բան կուզեի։

Եթե հնարավորություն ունենաիք մեկ տարով ետ տալ ժամանակը ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

Կվերադարձնեի հորս։ Իմ կյանքի ամենակարևոր մարդուն, որ այսօր իմ կողքին չէ, տեղ՝որը դատարկ է...:

Ռուզաննա Ձեր ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին:

Թող գալիք  տարին լինի խաղաղության տարի․իսկապես դա ամենակարևորն է, բարեբեր տարի, թող աստված օրհնի մեր երկիրը, մեր ընտանիքները իր առատ շնորհները բաշխի յուրաքանչյուր հայի։Սեր, սեր, սեր դա է կյանքի շարժիչ ուժը։

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси