Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շատ բան կփոխեի անցյալում, բայց կենտրոնացած եմ ապագայի վրա.ՄԻՊ-ը` ամանորյա տրամադրությամբ

Շատ բան կփոխեի անցյալում, բայց կենտրոնացած եմ ապագայի վրա.ՄԻՊ-ը` ամանորյա տրամադրությամբ

19:35 | 23.12.2015 | Հասարակություն

Xnews.am-ի ամանորյա բլից- հարցազրույցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

Պարոն Անդրեասյան, որն ե՞ք համարում այս տարվա գլխավոր ձեռքբերումն ու բացթողումը:

Երկուսից էլ շատ է եղել, թվարկելը դժվար կլինի:

 Որպես Մարդու իրավունքների պաշտպան, այս տարվա ընթացքում, որ ոլորտում է հատկապես խախտվել մարդու իրավունքները:

Քրեական արդարադատության ոլորտը:

Ու՞մ եք ներել այս տարվա ընթացքում:

 Բոլոր չարախոսներին ու չարակամներին՝ հասկանալով, որ իրենք հաճախ չարացած են իրենց անձնական ցավերի, տխրության, կարիքների, չկատարված սպասումների պատճառով: 

 Պարոն Անդրեասյան տոնական թեմաներից: Ձմեռ պապիկին նամակ գրելու ե՞ք:

Դա երեխաների առանձնաշնորհն է:

 Եթե ժամանակը ետ տալու հնարավորություն ունենաիք ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

Շատ բան կփոխեի անցյալում, բայց կենտրոնացած եմ ապագայի վրա:

Ամանորյա հրաշքին հավատում ե՞ք:

Ամանորյա հրաշքին՝ ոչ, բայց ամենօրյային հաստատ հավատում եմ: 

Ինչ ե՞ք ցանկանում ամենաշատը ստանալ Ձմեռ պապիկից:

Ցավոք, նրանից որեւէ բան ուզելու տարիքս անցել է:

 Ամանորյա սեղանի ամենասիրելի ուտեստը ո՞րն է:

Պահքի շրջանում ուտելիքի մասին չեմ մտածում:

Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Անվտանգություն:

Հարցազրույցը` Փայլակ Ֆահրադյանի

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси