Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

17:24 | 23.12.2015 | Հասարակություն

Ցմահ ազատազրկման դատապարտվածներն այսօր դադարեցրել են հացադուլը: Այս մասին Xnews.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Նրա խոսքով՝ 32 դատապարտյալները քիչ առաջ դիմումներ են ներկայացրել և դադարեցրել հացադուլը: Հիշեցնենք, որ շուրջ 35 դատապարտյալները հացադուլ էին հայտարարել, և պահանջում էին վերանայել իրենց գործերը։ Վերջիններիս հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես ՀՀ Կառավարության շենքի, այնպես էլ Բաղրամյան 26-ի դիմաց:

Մհեր Խաչատրյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси