Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արամայիս Գրիգորյանի բացթողումը

Արամայիս Գրիգորյանի բացթողումը

12:50 | 23.12.2015 | Հասարակություն

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում 2015 թվականն է  ամփոփել բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Տարեվերջյան ասուլիսում նա նշեց, որ  օրենսդրության ոլորտում 2015-ին ընդունվել են 59 իրավական ակտեր, որոնից 4-ը օրենքներ են: Նախարարն առանձնացրեց երկու օրենք` ընդերքի մասին օրենքը, երբ այդ բնագավառում ներմուծվեց ընդերքի թափոններ հասկացությունը, որը հնարավորություն է տալիս բնապահպանական վճարներ ավելացնել, և մյուս կարևոր օրենքը` ջրային օրենսգիրքը, որը երկու տարի է, ինչ գտնվում էր ԱԺ-ում և վերջերս միաձայն ընդունվեց:

Անդրադառնալով Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտին՝ նախարարն ասաց, որ 2015-ի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում խնայվել է 620 մլն 194 հազար մ3   ջրաքանակ: «Ընդհանուր առմամբ, 2014-2015թթ. խնայված ջրաքանակը կազմել է տարեկան 1 մլրդ 320.3 մլն մ3»,-ասաց նա և նշեց, որ ժողովուրդն արձագանքել է, որ ջուրը կայունացել է և նվազման միտումներ չունի, այնուհետև արձանագրվել է, որ ջրի ճնշումներն ավելացել են:
 Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նա ասաց.«Մենք այսօր շատ լավ համագործակցություն ունենք ՀԿ-ների հետ»: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀԿ-ներին՝ խնդիրները ներկայացնելու համար:

ով` կարևոր քայլ էր սակավաջրության մասին որոշումը, որը նպատակ ուներ աապահովել ջրի խնայողություն: Ըստ նախարարի` այդ աշխատանքների արդյունքում հաջողվել է իրականացնել 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետրից ավելի խնայողություն, ինչի արդյունքում ջուրը կայունացել է և նվազման միտումներ չունի, իսկ բնակիչներն էլ փաստում են, որ ջրի ճնշումն ավելացել է:

«Ջրի վարձավճարները ժամանակի ընթացքում ավելանալու են»,- տեղեկացրեց նախարարը:

Նա նշեց, որ ձեռքի տակ արդեն ունեն երկու ջրավազանի կառավարման պլան, որը նպատակ ունի արդյունավետ օգտագործել ջուրը:

 Նրա խոսքով՝  2015 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900 մետր 21 սմ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ բարձրացել է 8սմ-ով, իսկ տարեսկզբի համեմատությամբ բարձրացել է 8 սմ-ով: Արամայիս Գրիգորյանը Սեւանա լճի մակարդակի նվազման վերաբերյալ հայտարարությունները համարեց սիրողական բնույթի: «2002 թվականից բարձրացել է 3.89 մետրով, ինչը 0.87 մետրով բարձր է օրենքով նախատեսված 3.02 մետրից»,- ասաց նախարարը՝ շարունակելով, որ ավելացել է նաեւ Սեւանի թափանցելիությունը: Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումներն սկսվել են հունիսի 2-ին եւ ավարտվել են 2015 թվականի սեպտեմբերի 12-ին: Բացթողնված ջրաքանակը կազմել է 167.743 մլն. մետր խորանարդ՝ սահմանված մինչև 170մլն. մետր խորանար ջրառի չափաքանակի փոխարեն: Նախարարի հրապարակած թվերով՝ 2015 թվականին բացթողնված ջրաքանակը 101.89 մլն. մետր խորանարդով պակաս է 2014 թվականի համեմատությամբ:

Նախարարը հայտարարեց, որ այսօր դեռեւս շարունակվում է Սեւանա լճից ձկնագողության դեպքերը: «Մենք ամեն օր առգրավում ենք տարբեր քանակի ձուկ, փորձում ենք անել ամեն ինչ, տույժեր ենք ներկայացնում քաղաքացիներին, բայց տեսնում ենք, որ այդ դեպքերը շարունակվում են: Սա դառել է մեզ համար պայքար, որ մենք ազգովի պայքարենք այս բացասական երեւույթի դեմ: Եթե մենք կարողանանք 2 տարով փակենք  Սեւանա լիճը, որպեսզի ձկնագողությունը դադարի, մենք երկու տարի հետո կարող ենք խոսել սիգայի արդյունաբերական որսի մասին»,- ասաց  Արամայիս Գրիգորյանը՝ լրագրողներին առաջարկելով նկարահանել սիգայի վաճառով զբաղվողներին եւ հրապարակել դրանք: «Մենք գիտենք, որ հանրապետությունում կա սոցիալական խնդիր, բայց նաեւ, եթե մեզ համար Սեւանա լճի պաշարները արդիական չլինեն, մենք չենք կարող խոսել ձկի արդյունաբերական որսի մասին: Մեզ համար ո՞րն է ձեռնտու՝ մեկ երկու տարի պահպանություն իրականացնենք եւ արդյունաբերական որս իրականացնենք, թե թողնենք ապօրինի որսը շարունակվի եւ ձկան պաշարներ չունենանք»,- նշեց նախարարը՝ չհամաձայնվելով այն դիտարկման հետ, որ նախարարությունն անզոր է ձկնագողության դեմ պայքարում: Նա նշեց նաեւ, որ ընդհանուր առմամբ 2015 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 605.447 հազար հատ մանրաձուկ: Պետական բյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366.667 հազար հատ մանրաձուկ:

 Հավելենք, որ նախարար Գրիգորյանը տարվա անելիքների մասին որոշել էր, ոչ թե նախարարությունում խոսել, այլ Բնության ազգային թանգարանում՝ էնդեմիկ կենդանիների բարձր հովանու ներքո: 

Ու, քանի որ Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, թե այս տարի էլ Սեւանա լիճ մանրաձուկ են բացթողել, նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք միայն դա էր իր բացթողումը: Պարզվեց, մեր այս հարցը նախարարին դուր չեկավ, հայտարարելով, թե այն ոչ կոռեկտ է: Համեյանդեպս նախարարը հայտարարեց, թե իրենք բացթողում չունեն, գործ են անում, իսկ պլյուսն ու մինիուսը թող հասարակությունը անի:

Փայլակ Ֆահրադյան, Գոռ Հովհաննիսյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси