Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիայի հակամարտությունն ու ԻՊ-ի դեմ պայքարը

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիայի հակամարտությունն ու ԻՊ-ի դեմ պայքարը

10:28 | 23.12.2015 | Մամուլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին: Նշվում է, որ կողմերը քննարկել են դրությունը մերձավորարևելյան տարածաշրջանում` նախևառաջ Սիրիայի ճգնաժամը:

«Վլադիմիր Պուտինը շեշտադրել է ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների մեկնարկի` առանց այլընտրանք լինելը և ԻՊ-ի ու Սիրիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումների դեմ առանց փոխզիջման պայքարը»,- ասվում է հաղորդագրությունում: Պուտինն ու Նեթանյահուն պայմանավորվել են ակտիվ երկխոսությունը պահպանել տարբեր մակարդակներում, այդ թվում` հակաահաբեկչական ուղղությամբ գործողությունների հետագա կոորդինացման նպատակներով: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси