Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ ֆուտբոլիստ. Ամանորյա հարցազրույց Լեւոն Պաչաջյանի հետ

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ ֆուտբոլիստ. Ամանորյա հարցազրույց Լեւոն Պաչաջյանի հետ

17:41 | 22.12.2015 | Հասարակություն

Xnews.am-ի ամանորյա բլից- հարցազրույցը՝ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ, ով ներկայում հանդես է գալիս շվեդական «Արամեիսկա» ակումբում:

Լեւոն, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր ընթացիկ տարին, ինչ տվեց այն մեր երկրին:

Կարծում եմ դրական շատ քիչ բան կար, բողոքի ակցիաներ, չլուծված խնդիրներ, իմ բնագավառում կատարիալ ֆիասկո: Պետք է շատ խորը նայել, որ գտնենք դրականը: Դրականից երևի թե կնշեի Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումները: Այլ դրական բաներել եթե եղել են ապա շատ չնչին:

Ի՞նչ կփոխեիք եթե հնարավորություն ունենաիք մեկ տարով ետ տալ ժամանակը:

Իմ հետ կապված շատ բան չունեմ փոխելու, երևի թե միակ բանը, որ կփոխեի կայցելեի հայրենիք, անցնող տարում չստացվեց: Իսկ ինչ վերաբերվում է երկրին ապա միակ բանը, որ կուզեի փոխել դա այն երիտասարդների կյանքերը ետ բերելը կլիներ, ովքեր զոհվեցին մեր սահմանը պաշտպանելով: Ափսոս միայն, որ նման հրաշքի ոչ ոք ընդունակ չէ:

Լեւոն , որտեղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը:

Ես այս պահին ապրում եմ Շվեդիայում և այստեղ կդիմավորեմ տոները:

Երբ հասկացաք, որ Ձմեռ պապ իրականում գոյություն չունի, ինչ զգացողություն ունեցա՞ք:

Ճիշտն ասած չեմ հիշում հենց որ պահից դա ինձ մոտ եղավ երբ իմացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, բայց առանձնապես ծանր չէր այդ միտքը: Ես կարծում եմ ամենալավ հրաշագործները մարդիկ են, և հենց մարդկային արարքներն են ամենալավ նվերները՝ թե մեծերին թե երեխաներին:

Կա ուտեստ, որն անձամբ ե՞ք պատրաստում:

Չկա կոնկրետ ինչ որ ուտեստ, բայց կա կոնկրետ աշխատանք, այն է տարբեր ուտեստներ կտրատելը… Դե գիտեք բաստուրմա, սուջուխ, երշիկ և այլն:

Ամենաշատը ինչ եք սիրում ուտել Ամանորին:

Երևի թե 2 օր մնացած տապակած հավ և սպաս: Ճիշտն ասած ախորժակս փակվում է այդ առատությունից:

Ինչ կլիներ, եթե՞ Ձմեռ պապը լիներ ֆուտբոլիստ:

Կարծում եմ բոլորը գնդակներ կստանային անկախ նրանից ուզում են թե ոչ: Եվ հնարավոր է նվերները բաժանելուց հետո հագուստներով փոխվեին:

Լեւոն, ասում են ինչպես դիմավորես Նոր տարին այդպես էլ կանցնի ամբողջ տարին, այդպես համարում եք թե ոչ:

Իհարկե ոչ: Դա նշանակություն չունի: Եթե այդպես լիներ ամբողջ տարին համարիա թե բոլորի մոտ կանցներ ուրախ և առատ սեղանների առջև: Բոլորսել գիտենք, որ դա այդպես չէ: Բայց մյուս կողմից դա հուսադրող նախադասություն է:

Ձեր մաղթանքը՝ հայ ժողովրդին Ամանորի կապակցությամբ:

Խաղաղություն առաջին հերթին և այնպիսի խայմաններ, որ ովքեր դրսում են տուն վերադառնան:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

Լուսանկարը՝ Լեւոն Պաչաջյանի ֆեյսբուքյան էջից :

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси