Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

15:37 | 19.12.2015 | Մամուլ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային և բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
 Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ փոխհատուցման գործընթացը շարունակվում է, և վարչապետի մոտ կայացած վերջին հանդիպման արդյունքներով, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ամբողջությամբ լուծվել է ևս 18 ընտանիքին փոխհատուցում տրամադրելու հարցը:

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց կողմից բարձրացվող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց լուծման հարցում հետևողական լինելու համար: Վարչապետն իր հերթին նշել է, որ վերոնշյալ հարցերը գտնվում են իր անմիջական հսկողության ներքո, և կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու ուղղությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси