Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է

21:51 | 15.12.2015 | Մամուլ

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բակիչները փակել էին Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկը։ Նորատուսցիների բողոքն ուղղված է Գեղարքունիքի մարզի դատախազությանը։ Նրանք մարզի դատախազին մեղադրում են անօրինակության մեջ՝ նշելով, որ նա մարդկանց անհիմն ձերբակալում է, ինչպես նաև չարաշահում է պաշտոնական դիրքը։

Նորատուսի ավագանու անդամ Նշան Ստեփանյանը պատմեց, որ տղային, ում ապօրինաբար ձերբակալել են, նրա հայրն ու հարազատները փակել են ճանապարհը։ Բնակիչը նաև հայտնեց, որ նորատուսցի երիտասարդն, ում ապօրինաբար ձերբակալել են, նախկինում ոստիկանության աշխատակից է եղել։  Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ի պատասխան մեր հարցման՝ Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, այնպես էլ բոլոր դատախազներն, իրականացնում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները: Պատասխանի մեջ, մասնավորապես, նշված է․ «Ինչ վերաբերում է Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանի վերաբերյալ քրեական գործին, ապա գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ 10.11.2015թ.-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչներ Ա.Ղ.-ի և Լ.Ս.-ի կողմից ոստիկանության Մարտունու բաժնին ներկայացված դիմումների հիման վրա Մարտունու քննչական բաժնում նյութերի նախատապրաստման ընթացքում ձեռք բերված փաստերով քննչական կոմիտեի Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Արմենի Օհանյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Կարեն Արմենի Օհանյանը ձերբակալվել է:

2015 թվականի նոյեմբերի 13-ին Կարեն Արմենի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ 1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: 2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, 3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն) 4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, 5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: 4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով: Մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կարեն Օհանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վեարբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժել է: Սույն գործով Մարտունու քննչական բաժնում՝ ավագ քննիչ Ա. Մ.-ի վարույթում նախաքննությունը շարունակվում է: Գործով դատավարական հսկողություն է իրականացնում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Է. Հ.-ն: Ե՛վ քննիչը, և՛ դատախազն իրականացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները: Քննիչի, դատախազի գործողություններից դժգոհ քաղաքացիները կարող են նրանց գործողությունները բողոքարկել վերադաս դատախազին և դատական կարգով»: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси